Հուլիսի 11-19 Արամյան ճամբարում իրենց ամառային հանգիստն անցկացրին Լոռվա մարզի Լեյջան, Կուրթան , Գարգառ և Ագարակ համայքների 40 երեխաներ: Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ իրենց առաջնոդների ղեկավարությամբ անցկացրեցին խաղերով և իրադարձություններով հագեցած 8 օր։ Ճամբարային օրերի ընթացքում նրանք ձեռք բերեցին նոր գիտելիքներ (երգ, պար դրամա, դասընթացներ՝ առաջնորդության, աղբահանության և համայքային խնդիրների վերհանում թեմաներով), հմտություններ (թևնոցներ գործել, աղեղներ պատրաստել, քարերի վրա նկարել և դիմակներ պատրաստել), լավ ընկերներ և տուն վերադարձան հանգստացած՝ իրենց հետ տանելով անմոռանալի ու ջերմ հիշողություններ։ Ծրագրի շրջանանկներում կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Ախթալա: Երեխաները եղան Ախթալա վանքում, ծանոթացան վանքի պատմությանը: Ճամբարի ընթացքում կազմակերպվեց արշավ դեպի “Պապի գլուխ” կոչվող վայրը, որի ընթացում երեխաները սովորեցին բնությանը և կազմակերպեցին իրենց ակտիվ հանգիստը բնության գրկում զանազան հետաքրքիր և արկածային խաղերով: Ճամբարի ավարտին երեխաներից ոմանք ցանկություն հայտնեցին դառնալ ճամբարային առաջնորդ և մասնակցել ԵՄՔԱ Վանաձորի ճամբարային ծրագրերին:
Ճամբարային իրադարձություններին կարող եք հետևել ֆեյսբուքյան էջում՝ www.facebook.com/AramianCamp